Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Ինչու ենք մենք հիվանդանում: Մի քիչ հոգեբանություն

Ինչու ենք մենք հիվանդանում: Մի քիչ հոգեբանություն

Մենք շատ ենք լսում հետևյալ  արտահայտությունը. «Բոլոր հիվանդությունները նյարդերից են», որին էլ հետևում է. «Իսկ որոշներն էլ` հաճույքից»: Իսկ ինչի՞ց է առաջանում, ասենք, մրսածությունը:

 

Հասկանալի է, պատճառը վիրուսային ինֆեկցիան ու թուլացած իմունիտետն է, բայց մրսածության զարգացման համար   գոյություն ունի՞ հոգեբանական նախապայման:

 

Հոգեբանները վաղուց են նկատել, որ յուրաքանչյուր հոգեբանական խնդիր համապատասխանում է որոշակի օրգանին: Օրինակ, սրտի շրջանում ցավերը վկայում են սրտային խնդիրների մասին (ինչն էլ, ընդհանուր առմամբ փոխկապակցված է`  ծանր ապրումներից հետո խանգարվում է սրտամկանի սնուցումը, ինչն էլ հետևանք է սրտում ցավերի): Գլխացավերը կարող են վկայել հոգեհուզական ծանրաբեռնվածությունների  և  չլուծվող խնդիրների առկայության մասին (հաճախ ենք լսում.«O~, այս հարցը գլխացավանք է դառնալու»): Ալերգիան «հաղորդում է» ոչ միայն ալերգենների անհանդուրժողականության, այլև կենցաղային իրավիճակների մասին` աշխատանքում, ընտանիքում, ընկերների հետ:  Եթե ինքներդ ձեզ  տալիս եք բացասական հրահանգ.«Ես դա չեմ մարսի», հնարավոր է խնդիրներ սկսվեն ստամոքսի հետ, հիմա էլ այն ի վիճակի չէ կերածը մարսել… Ներքին հրահանգը տառացիորեն ղեկավարում է ինքնազգացողությանը:

 

Մենք սովորել ենք սեզոնային վիրուսային ինֆեկցիաներին, և դրանց հաճախ  անլուրջ ենք վերաբերվում, մտածելով, որ ինքն իրեն կանցնի: Իսկ ինչպիսի խնդիրների մասին է մեզ ահազանգում մրսածությունը, իսկ ցավող կոկո՞րդը, խցանված քի՞թը:  Հիվանդ կոկորդում է գտնվում մեր խոսակցական ապարատը` ձայնալարերը, որոնք մրսածության ժամանակ կարող են բորբոքվել և այդ դեպքում մեր ձայնը դառնում է ավելի ցածր ու խզխզան, դժվարանում ենք խոսել: Այնպիսի տպավորություն է,  կարծես մեզ զրկել են ձայնի իրավունքից:

 

Կոկորդով են անցնում կարևոր անոթները, նյարդերը կերակրափողը,  շնչափողը, դրանք օրգանիզմի «դարպասներն» են համարվում, որոնք էլ առաջին հերթին, զանազան ինֆեկցիաների և մանրէների թիրախն են դառնում և որոնց լորձաթաղանթի բջիջների կայունությամբ է պայմանավորված  մեր դյուրընկալությունն  ինֆեկցիաերի հանդեպ:

 

Մրսածությունը կարող է վկայել  նաև այն մասին, որ անհրաժեշտ է հանգստանալ, վերցնել ոչ մեծ թայմ-աուտ, որոշ ժամանակ տանը մնալ, խուսափելով աշխատավայրում կամ ինստիտուտում  տհաճ իրավիճակներից: Հաճախ հիվանդ մարդիկ խնդիրներ են ունենում ոչ միայն իմունիտետի, նաև տնից դուրս  չգալու, և չաշխատելու ցանկության հետ: Դրա հետ մեկտեղ, մարդը կարող է  նույնիսկ չգիտակցել, թե ինչ է անում, և սկսի խիստ անհանգստանալ այդ ամենից:

 

Մրսածությունն ունի իր հոգեբանական օգուտը. մարդն «ավտոմատ կերպով» անցնում է «հատուկ դիրքի»` հարազատների ուշադրության կենտրոնում է, բոլորն անհանգստանում են, բոլոր խնդրանքներն առաջին  իսկ պահանջի դեպքում, բավարարվում: Էլ երբ կարելի է հույս ունենալ այդպիսի «թագավորական հարաբերությունների»:

 

Մրսածությունն ունի նաև բացասական կողմեր. աշխատանքային պլանները խախտվում են,  հազն ու քթի խցանումները չեն թողնում հանգիստ քնել, կարդալու և հեռուստացույց դիտելու ցանկություն չկա, քնկոտ և թույլ լինելու պատճառով: Դրա համար ավելի լավ է չհիվանդանալ:

 

Եթե դուք հաճախ եք հիվանդանում, ապա հարկ է շատ ուշադիր լինել առողջության հանդեպ: Իմունաբանը կախտորոշի իմունիտետի աշխատանքն ու ցույց կտա «թույլ տեղերը, թերապևտը կտա ընդհանուր հանձնարարականներ իմունիտետի ամրպնդման համար, հոգեբանը կօգնի «գիտակցության սև արկղից» հանել թաքնված մտքերն ու համոզմունքները: Իսկ իմունակարգավորող պատրաստուկները կաջակցեն իմունիտետին և կուժեղացնեն օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային ինֆեկցիաների դեմ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. howitworks.iknowit.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարանոյա
Պարանոյա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ